211652_close_icon
views-count3481 դիտում article-date 10:42 26-09-2018

Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանն առաջիկայում հետ կկանչվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում հետ կկանչվի Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ նրան հետ կանչելու պաշտոնական պատճառ նշվելու է թոշակի տարիքը. Սահակյանը 63 տարեկան է: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ԱԳ խոսնակ Տիգրան Բալայանին, սակայն նա նշեց, թե չի կարող մեկնաբանել: «Դեսպանների նշանակումը և հետ կանչը նախատեսում է որոշակի արարողակարգեր և ըն­թացակարգեր, որոնց արդյունքում հրապարակվում է նախագահի հրամանագիրը: Մինչև այդ հրամանագրի հրապարակումը, որևէ մեկնաբանություն չի արվում այս գործընթացի վերաբերյալ» ասաց նա»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր