Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ հաղթանակի առթիվ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակի առթիվ:
Նա Ֆեյսբուքի էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ,
Կտրականապես մերժելով հասարակությունը սեւերի եւ սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդունում է ընտրության արդյունքները եւ շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին: Ես նաեւ շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին սկզբունքային, գրագետ եւ կոռեկտ պայքարի համար: Հույս ունենք, որ երեւանցիներին խոստացված բոլոր ծրագրերը կդառնան իրականություն:
Աստված պահապան մեզ բոլորիս»: