211652_close_icon
views-count9461 դիտում article-date 13:56 28-01-2020

«Հայոց բանակի կայացման ճանապարհն, իհարկե, հեշտ չի եղել». Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Բանակի օրվա առթիվ

Հայոց բանակի ստեղծման 28-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ: Այսօր մենք անասելի հպարտ ենք, քանզի կայացած ու մարտունակ Հայոց բանակն այլեւս իրողություն է՝ տարածաշրջանում հավասարակշռության ու կայունության կարեւորագույն երաշխավորը: Հայոց բանակի կայացման ճանապարհն, իհարկե, հեշտ չի եղել: Հազարավոր քաջորդիներ հանուն այսօրվա խաղաղության ու սերունդների անվտանգության զոհաբերել են ամենաթանկը՝ իրենց կյանքը: Հավերժ փա՛ռք նրանց հիշատակին: Այո՛, այսօր մենք ունենք Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների անվտանգության կարեւորագույն երաշխիք հանդիսացող ազգային բանակ, սակայն գեթ մեկ վայրկյան անգամ չպետք է մոռանանք մեր զինված ուժերի մարտունակությունն է՛լ ավելի բարձրացնելու եւ այն ժամանակակից ռազմաարդյունաբերական պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին: Առանձնահատուկ շնորհավորում եմ Հայոց բանակի ձեւավորման գործում իրենց անուրանալի ավանդն ունեցած բոլոր մարդկանց՝ շարքային զինվորից մինչեւ հրամանատարասպայական կազմ, նաեւ առաջնագծում օրուգիշեր մեր թիկունքն անառիկ պահող հերոսներին: Բարի եւ անփորձանք ծառայություն ձեզ: Մաղթում եմ, որ մեր երկրում ու տարածաշրջանում մշտապես թեւածի խաղաղությունը: Փա՛ռք Հայաստանի հաղթանակած բանակին, անառիկ ամրություն մեր երկրի սահմաններին ու խաղաղություն մեր հայրենիքին: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»,- գրված է Ծառուկյանի ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/GagikTsarukyan/posts/10158285261702845]էջում[/url]:

Նմանատիպ նյութեր