11807 դիտում
11:21 23-09-2018
Լռության օրը տեղի է ունեցել ԸՕ կոպտագույն խախտում, հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի հանդեպ. Ն. Զոհրաբյան. Tert.am
Երեկ տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտում, լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի հանդեպ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
«Երեկ հրավիրվեց ասուլիս Դանիել Իոաննիսյանի կողմից, ով, ի դեպ, հստակ շահերի բախում ունի, որովհետև կառավարությունում ԸՕ աշխատանքային խմբի քարտուղարն է: Այն, ինչ ասում էր Դանիել Իոաննիսյանը, որ խախտվել է Հարկային օրենսգրքի այսինչ հոդվածը, ֆլեշմոբի համար դուք պետք է տուրք վճարեիք, այսինքն՝ ինչ-որ անհասկանալի ձևակերպումներ: Լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի հանդեպ»,- նշեց Զոհրաբյանը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/09/23/zohrabyan/2799058]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1501 դիտում
17:46 25-03-2014
Մի բան անվիճելի է՝ Քեսաբի վրա զինված հարձակումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է. Էդուարդ Շարմազանով
Այս բաժնից
658 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1108 դիտում
23:11 09-01-2025
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող հոխորտանքներին․ Արտակ Զաքարյան