Պետք է սովորել իրական ընտրությունների․ Նիկոլ Փաշինյանը քվեարկեց թիվ 8/16 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Երևանի Շենգավիթի շրջանի թիվ 8/16 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քվեարկելուց անմիջապես հետո մեկնելու է ԱՄՆ։ ՀՀ վարչապետը ընտրատեղամաս էր եկել դստեր հետ և ժպտալով՝ քվեաթերթիկը գցեց քվեատուփը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի թիմը ներկայացնում է «Իմ քայլը» դաշինքը, որի ցուցակում ներկայացված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բազմաթիվ անդամներ, ինչպես նաև հեղափոխությանն ակտիվ մասնակցած քաղաքացիներ։
Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասաց, որ մարդիկ պետք է սովորեն իրական քարոզարշավի ու իրական ընտրություններին, և բոլոր ուժերը հասկանում են, որ պետք է պայքարեն ամեն քվեի համար և իշխանությունը պետք է վերցնեն։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/09/23/Nikol-vote/2798965]այստեղ[/url]