Հայաստանում լռության օր է
Հայաստանում լռության օր է: Կեսգիշերից արգելված է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընտրարշավի շրջանակում ցանկացած քարոզչություն:
Քվեարկությունը տեղի կունենա կիրակի, սեպտեմբերի 23-ին ժամը 08-ից մինչև 20-ը:
Ավագանու 65 տեղի համար պայքարում են 12 քաղաքական կուսակցություններ և դաշինքներ: Համամասնական ցուցակները գլխավորող անձինք Երևանի քաղաքապետի պոտենցիալ թեկնածու են: