211652_close_icon
views-count1881 դիտում article-date 09:41 08-12-2018

Հայաստանում այսօր «լռության օր» է. վաղը արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Հայաստանում այսօր «լռության օր» է։ Արգելվում է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի օգտին ցանկացած քարոզչություն իրականացնելը։ Վաղը՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 08.00-ից մինչև 20.00 երկրի 13 ընտրատարածքներում կբացվեն 2010 ընտրական տեղամասեր, որտեղ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիները կկարողանան իրենց ձայնը տալ ընտրապայքարի մեջ մտած 11 մրցակիցներից մեկի օգտին: ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 574 916 ընտրող: Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, ինչպես նաև՝ «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, «Օրինաց երկիր» կուսակցությունները:

Նմանատիպ նյութեր