«Սանիթեք» ընկերության հինգ նոր մեքենաներն արդեն Երևանում են
«Սանիթեք» ընկերության հինգ նոր մեքենաներն արդեն Երևանում են: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Ավելի վաղ, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման ոլորտի ընթացիկ և նախատեսվող ծրագրերին նվիրված մամուլի ասուլիսում տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշել էր, որ «Սանիթեք» ընկերությունը հինգ մեքենա է ներկրում մայրաքաղաքում աղբահանության ոլորտը կարգավորելու համար: