211652_close_icon

Շարունակելու ենք ամրապնդել մեր երկրի անկախությունն ու անվտանգությունը. Արմեն Գրիգորյանի ուղերձը

views-count2581 դիտում article-date 13:16 21-09-2018
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում գրված է. «Սիրելի հայրենակիցներ, մեծ հպարտությամբ հղում եմ շնորհավորանքս ողջ հայ ժողովրդին մեր հիրավի ամենաարժեքավոր ձեռքբերման՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի առիթով: Վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի ցանկացած հատվածում, անկախություն ասելիս ակնածանքով է լցվում հայ զինվորի հանդեպ, քանզի նրանց անձնուրաց ծառայության շնորհիվ մեր պետության սահմաններն անխախտ են, անկախությունը՝ այլևս անսասան իրողություն: Մեր խոնարհանքը բոլոր այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն մեր Հայրենիքի կայացման և անկախության ամրապնդմանը: Մեր երախտիքը սահմանին կանգնած զինվորին, ով մեր անկախության ամենահուսալի հենարանն է: Սիրելիներս, մենք շարունակելու ենք ամրապնդել մեր երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ ապագա սերունդներին ժառանգություն թողնելով խաղաղ, կայուն և զարգացած Հայրենիք: Կեցցե′ անկախ, ազատ և հպարտ Հայաստանը: Շնորհավոր տոնդ, Հայրենի′ք»:

Նմանատիպ նյութեր