1887 դիտում
20:31 09-07-2015
Ազատության հրապարակում հավաք իրականացնողները միասնականության կոչ են անում, ելույթներ են ունենում նաեւ ՀՀ քաղաքացիները
Որոշողը մենք ենք:
Այս մասին այսօր Ազատության հրապարակում ասաց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Ազատության հրապարակում հավաք հրավիրած համակարգող խմբի անդամներից Նարեկ Այվազյանը:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նա հիշեցրեց նաեւ երեք հիմնական պահանջները եւ ավելացրեց, որ շարունակելու են պահանջատեր մնալ:
Համակարգող խմբի անդամներից Գագիկ Եղիազարյանն էլ միասնականության կոչ արեց` նկատելով, որ այսօրվա հավաքի ոչ բազմամարդ լինելը միասնականության բացակայության արդյունք է:
«Էկենք մի անգամ համախմբվենք, հեռացնենք այս իշխանություններին եւ ստեղծենք հայ ժողովրդին վայել պետականություն»,- ավելացրեց Գագիկ Եղիազարյանը:
Համակարգող խմբի անդամները իրենց ելույթներում հիմնականում միասնականության եւ պահանջատիրության կոչեր էին անում: Հանրահավաքի մասնակիցներին եւս խոսք տրվեց, որոնք եւս իրենց ելույթներում միասնականության կոչ արեցին: Նրանցից մեկն էլ Շիրազ արտասանեց:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ոստիկանության հայտարարությունից հետո ապամոնտաժվեցին Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները: «Սանիթեք»-ի աշխատակիցները աղբամանները տարան բեռնատարներով:
Ոստիկանները բերման էր ենթարկել Բաղրամյան պողոտայում արդեն 14 օր նստացույց անող ցուցարարներին եւ ավելի ուշ բոլորին ազատ արձակել: Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը Բաղրամյան պողոտայի երթևեկությունն էլ բացվել էր: Այնուհետեւ ցուցարաները տեղափոխվել էին Ազատության հրապարակ:
Հիշեցնենք, որ երեկ ցուցարարները հայտարարել էին, որ եթե մինչև երկուշաբթի իշխանությունները իրենց պահանջներից գոնե մեկը չկատարեցին, աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի Բաղրամյան 26։
Նմանատիպ նյութեր
1779 դիտում
14:13 10-09-2014
Ազատության հրապարակում մարզական ցուցադրական ելույթներ տեղի կունենան
Այս բաժնից
682 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
616 դիտում
19:14 22-11-2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով
862 դիտում
19:01 22-11-2024
Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները (տեսանյութ)