2334 դիտում
17:04 20-09-2018
Արթուր Դավթյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի փորձն ու արդյունքները
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 28-րդ նիստի աշխատանքներին: Տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։
Նիստի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել կոռուպցիայի դեմ համակարգային և քրեաիրավական պայաքարի հայաստանյան փորձին և արդյունքներին վերաբերող ելույթով:
«Բարեփոխումների, ինչպես նաև վերջին ժամանակաշրջանում քաղաքացիների աննախադեպ նախաձեռնողականության, իրավապահ մարմինների հետ համագործակցության շնորհիվ արձանագրվել են կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի բացառիկ ցուցանիշներ:
2018թ. առաջին կիասմյակի ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, քննվող կոռուպցիոն բնույթի քրեական գործերի թիվն ավելացել է 55.4 տոկոսով, քննվող կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը՝ 105 տոկոսով, դատարաններում քննվող գործերի թիվը՝ 50 տոկոսով: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետության բարձրացման, դատավարական գործողությունների և դատախազական հսկողության միջոցների կիրառման արդյունքում մի քանի անգամ բարձրացել է այնպիսի լատենտային հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, ինչպիսիք են պաշտոնեական դիրքի չարաշահումը, կաշառք տալը և ստանալը»,-իր ելույթում նշել է Արթուր Դավթյանը:
Նա գործընկերներին տեղեկացրել է, որ նաև դատախազական ներգործության միջոցների ակտիվ և հետևողական կիրառման արդյունքնում 2018թ. ընթացքում բացահայտված՝ կոռուպցիոն հանցագործություններով պետությանը հասցված ընդհանուր վնասից արդեն իսկ հատուցվել է 5 մլն դոլարից ավելի գումար, իսկ 14 մլն դոլարի չափով վնասի գումար ապահովվագրված է անհրաժեշտ քրեադատավարական գործիքակազմի, մասնավորապես՝ կոռուպցիոն հանցագործություներ կատարելու մեջ մեղադրվող անձանց անշարժ և շարժական գույքի, ֆինանսական հաշիվների նկատմամբ կալանքի կիրառմամբ:
Նիստի ընթացքում Կոորդիանցիոն խորհրդի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է «ԱՊՀ ԳԴԿԽ 20-ամյակը» մեդալով՝ ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի զարգացման, նրա գործունեության կատարելագործման, այդ նպատակներով ԱՊՀ երկրների դատախազությունների միջև համագործակցության ամրապնդման մեջ ներդրած ավանդի և արժանիքների համար:
Նմանատիպ նյութեր
691 դիտում
15:59 18-05-2023
Սասուն Խաչատրյանը Վրաստանի դեսպանիին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրած արդյունքները