2444 դիտում
22:20 19-09-2018
Կարևորվել է պաշտպանության բնագավառում հայ-չեխական համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկսիկային և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, փոխգնդապետ Իգոր Կանդրաչին (նստավայրը ք. Թբիլիսի)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է փոխգնդապետ Կանդրաչին և նշել, որ պաշտպանության բնագավառում հայ-չեխական համագործակցությունը ունի բազմամյա փորձ, առկա է համապատասխան իրավական հիմք և կողմերի միջև համագործակցությունը զարգացնելու ցանկություն: Կարևորվել է նաև ռազմատեխնիկական բնագավառում համագործակցությունը և նշվել դրա իրականացման շրջանակները սահմանող իրավական փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունը:
Դեսպան Միկիսկան հաստատել է համագործակցությունը զարգացնելու չեխական կողմի պատրաստակամությունը և հույս հայտնել, որ նոր ռազմական կցորդի նշանակումը նոր թափ կհաղորդի հարաբերություններին:
Փոխգնդապետ Կանդարչն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել արդեն ձևավորված համագործակցությունը և նախաձեռնել նոր ուղղություններ, որոնք կարտահայտվեն հայ-չեխական երկկողմ ռազմական համագործակցության 2019թ. ծրագրում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1816 դիտում
16:33 27-11-2018
Կարևորվել է Հայաստանի և Արցախի սննդամթերքի անվտանգության ոլորտում համակարգված աշխատելու անհրաժեշտությունը
2822 դիտում
21:38 20-06-2018
Պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցությունը կզարգանա. Տոնոյանն ընդունել է Լիբանանի դեսպանին
886 դիտում
19:29 05-12-2023
Կարևորվել է հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև Ֆրանսիայի աջակցությունը
Այս բաժնից
718 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
697 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար