Հրապարակվել են Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական ընտրացուցակները
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու 2018թ. սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների վերջնական ընտրական [url=http://www.police.am/Cucakner/cucakner/]ցուցակները[/url]: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նախնական ցուցակների հրապարակման օրվա դրությամբ՝ 03.09.2018թ.-ին ընտրողների թիվը եղել է 850 հազար 124: Վերջնական ցուցակներում ընտրողների թիվը 848 հազար 343 է: