1814 դիտում
13:38 19-09-2018
Թրամփը «շատ տպավորիչ» է որակել Կորեաների ղեկավարների նոր պայմանավորվածությունները
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի և Կորեայի Հանրապետության նախագահ Մու Չժե Ինի միջև Փհենյանում կայացած միջկորեական գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված նոր պայմանավորվածությունները: Համապատասխան հաղորդագրությունը նա սեպտեմբերի 19-ին զետեղել է Twitter-ի իր Էջում:
«Կիմ Չեն Ունը համաձայնել Է թույլատրել տեսչական ստուգումները միջուկային օբյեկտներում «…» և ամբողջովին փակել միջուկային զինափորձարանը և մեկնարկային հարթակը միջազգային փորձագետների ներկայությամբ: Միաժամանակ չեն լինելու հրթիռային կամ միջուկային փորձարկումներ: Հերոսների աճյունները շարունակելու են վերադառնալ հայրենիք՝ Միացյալ Նահանգներ»,- գրել է Թրամփը և հավելել,- «Բացի այդ, Հյուսիսային և Հարավային Կորեաները 2032 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման համատեղ հայտ կներկայացնեն: Շատ տպավորիչ է»:
Նշենք, որ սեպտեմբերի 18-ից մինչև 20-ն ընթանում է պատմության մեջ հինգերորդ և ընթացիկ տարում երրորդ միջկորեական գագաթնաժողովը: Առաջին երկու փուլերը կայացել են Փհենյանում 2000 և 2007 թվականներին։
Նմանատիպ նյութեր
1988 դիտում
14:25 20-09-2018
Հայաստանը բարձր է գնահատում Կորեաների ղեկավարների ստորագրված խաղաղության համաձայնագիրը
5406 դիտում
12:55 09-07-2017
Թրամփը G20 գագաթնաժողովը որակել է «ցնցող հաջողություն»
1475 դիտում
14:11 19-08-2019
Թրամփը «ռազմավարական» Է որակել Գրենլանդիան գնելու մտադրությունը
Այս բաժնից
499 դիտում
20:03 02-05-2024
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
523 դիտում
19:19 02-05-2024
ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը