Մ-19 Եվրո-2019-ի մեկնարկին մնաց 90 օր. մասսայական ֆուտբոլի միջոցառում՝ Վաղարշապատում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 15-ին՝ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության մեկնարկից 90 օր առաջ, կայացավ հերթական հետաքրքիր միջոցառումը:
Քանի որ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության՝ Հայաստանում անցկացնելու հիմնական նպատակներից մեկը մասսայական ֆուտբոլի զարգացումն է, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում տրվեց մասսայական ֆուտբոլի միջոցառումների լայնածավալ շարքից առաջինի մեկնարկը:
Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը և թիմի ավագ Արսեն Եղիազարյանը և կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը:
Արթուր Ոսկանյանի հայրենի Վաղարշապատում մեկնարկեց նաև մրցաշարի չեմպիոնական գավաթի շրջագայությունը (trophy tour), իսկ Արթուր Ոսկանյանը կատարեց խորհրդանշական առաջին հարվածը Արմավիրի մարզի «Ջրարբի» և «Այգեկ» թիմերի մրցավեճում:
Մեկ ամսվա ընթացքում նմանատիպ միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր
մարզերում: Մրցաշարի մեկնարկից 60 օր առաջ՝ մայիսի 15-ին, բոլոր մարզերի հաղթող թիմերն իրենց ուժերը կչափեն 1/4 փուլում, իսկ հունիսի 15-ին Երևանում կկայանան կիսաեզրափակիչ հանդիպումները և եզրափակիչը: