ՄԱԿ-ը հրապարակել է երկրների մարդկային զարգացման մակարդակի ցանկը. Հայաստանը 83-րդն է
ՄԱԿ-ը հրապարակել է երկրների մարդկային զարգացման մակարդակի ցանկը: Դրա համար կազմակերպությունը հաշվարկել է մարդկային զարգացման գործակիցը՝ 189 պետություններին գնահատելով 4 չափանիշներով. կյանքի տևողությունը, կրթության սպասվող և միջին տևողությունը, ինչպես նաև բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ծավալը:
Արդյունքում վարկանիշը գլխավորել է Նորվեգիան, երկրորդը Շվեյցարիան է, իսկ եռյակը եզրափակել է Ավստրիան: Առաջին տասնյակում են նաև Իռլանդիան, Գերմանիան, Իսլանդիան, Հոնկոնգը, Շվեդիան, Սինգապուրն ու Հոլանդիան:
Հայաստանն այս վարկանիշում զբաղեցնում է 83-րդ տեղը:
Ցանկին ամբողջությամբ կարող եք ծանոթանակ [url=http://hdr.undp.org/en/2018-update]այստեղ.[/url]