211652_close_icon
views-count6837 դիտում article-date 21:32 22-03-2017

Հայաստանը «ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ինդեքսում» 188 երկրների ցանկում զբաղեցրել է 84-րդ տեղը

ՄԱԿ-ի «Մարդկային զարգացման ինդեքս 2016»-ում աշխարհի 188 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 84-րդ տեղը: Հայաստանի ցուցանիշը 0,743 է: ՄԱԿ-ի «Մարդկային զարգացում բոլորի համար» ամենամյա զեկույցը հրապարակվել է մարտի 21-ին Ստոկհոլմում, հայտնում է [url=http://www.un.org/apps/news/story.asp?NewsID=56389#.WNNVm9Lytdh]ՄԱԿ-ի լրատվական կենտրոնի կայքը[/url]: Վարկանշային ցանկում 84-րդ տեղը Հայաստանը կիսում է Ուկրաինայի հետ: Վրաստանը զբաղեցրել է 70-րդ տեղը, Թուրքիան 71-րդը, Ադրբեջանը՝ 78-րդը, իսկ Իրանը՝ 69-րդը: Ռուսաստանը զբաղեցրել է 49-րդ հորիզոնականը, Միացյալ Նահանգները 10-րդը: Մարդկային զարգացման ամենաբարձր հնդեքսն ունեն Նորվեգիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Գերմանիան և Դանիան: Զեկույցում նշվում է, որ մարդկային զարգացման միջին մակարդակը վերջին 25 տարիենրին ամբողջ աշխարհում բարելավվել է, սակայն աշխարհում յուրաքանչյուր երրորդ մարդն ապրում է մարդկային զարգացման ցածր մակարդակներում: Առաջընթացն անհավասար է, և շարունակվում է համակարգային խտրականությունը կանանց, բնիկ ժողովուրդների և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ: Աշխարհում ավելի քան 250 միլիոն բախվում է խտրական վերաբերմունքի, իսկ 100 երկրներում կանայք որոշ ոլորտներում վատ են ներկայացված՝ նրանց չեն վստահում ղեկավար պաշտոններ, արգելում են կատարել բարդ աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր