Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր
Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ: Այս մասին հայտնում է Tass գործակալությունը։
Ավիաաղետը տեղ է ունեցել երկրի արևմուտքում՝ Ֆարահի նահանգում:
Տարածաշրջանի նահանգապետ Նասեր Մեհրիի ներկայացուցչի փոխանցմամբ՝ ուղղաթիռի կործանումը առնչություն չունի «Թալիբան» խմբավորման ռմբակոծությանը, այն վայր է ընկել տեխնիկական խնդիրների պատճառով:
Նշվում է, որ զոհվել է ուղղաթիռի մեկ օդաչուն և 4 ուղևորները:
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է միջադեպի և կորուստների մասին լուրը՝ ավելացնելով, որ տեխնիկական խումբ է ուղարկվել հետախուզություն իրականացնելու համար: