Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 8 զոհ
Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով Khaama Press գործակալությանը:
Ըստ տեղի իշխանությունների հայտարարության՝ ուղղաթիռը խոցվել է Թալիբան շարժման գրոհայինների կողմից: Ուղղաթիռի կործանման հետևանքով կա 8 զոհ:
Նշվում է, որ Աֆղանստանի բանակին պատկանող ուղղաթիռով փորձել են զենք հասցնել թալիբների կողմից պաշարված կայազոր:
Աղբյուրի պնդմամբ՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում թալիբների հարձակումները հաճախակի բնույթ են կրում՝ Աֆղանստանի Բաթլան և Քունդուզ նահանգներում: