Էդգար Սեդրակյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Էդգար Սեդրակյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր։
Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի «Էդգար Սեդրակյանին Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-018-Ա որոշումը՝ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն.
Էդգար ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի դատավոր»: