4156 դիտում
11:52 05-04-2018
Ստեփան Միքայելյանը նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 5-ին ստորագրել է հրամանագիր Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր նշանակելու և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ի ՆՀ-137-Ա հրամանագրում փոփոխություն կատարելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի ապրիլի 3-ի ԱԽ-9-Ո-7 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.
1. Ստեփան ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի լիազորությունները:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ի «Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-137-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժնի 3-րդ կետը»:
Նմանատիպ նյութեր
1135 դիտում
20:47 12-02-2024
Արթուր Աթաբեկյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր
2982 դիտում
11:00 20-07-2018
Երվանդ Խունդկարյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ
Այս բաժնից
520 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
694 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
703 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը