Փարիզում մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը. Ֆրանսիայի նախագահը Ելիսեյան պալատի մոտ դիմավորեց ՀՀ վարչապետին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ֆրանսիայի նախագահական Ելիսեյան պալատ:
Ինչպես Փարիզից հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/947207.html]Արմենպրես[/url]»-ի թղթակիցը, Ելիսեյան պալատի մուտքի մոտ նրան դիմավորեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների ղեկավարները բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:
Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 13-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Վարչապետն օդանավակայանից ուղևորվել էր Փարիզի «Երևան» պուրակ, որտեղ ծաղկեպսակ էր դրել Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այնուհետև վարչապետ Փաշինյանն ընթրիք էր ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Կառավարության ղեկավարն այցի երկրորդ օրը սկսել էր «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) անդամների հետ հանդիպումով: