2622 դիտում
15:51 14-09-2018
ԼՈւՅՍ դաշինքը ներկայացրել է նախակրթական դպրոցների վերաբերյալ իր նախընտրական ծրագրի դրույթը
Կրթող մայրաքաղաք ունենալ նշանակում է ապահովել բարենպաստ պայմաններ, որոնք իրենց անուղղակի ներգործությամբ կնպաստեն երեխաների կրթության իրավունքի արդար և արդյունավետ իրացմանը։
Վերանայելու ենք հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդի և տնօրենի ընտրության գործող կարգը՝ ապահովելով ծնողների և շահառուների մասնակցությունը գործընթացին։
Մշակելու ենք նախադպրոցական և դպրոցական սննդի ռազմավարություն, որը կներառի հատուկ սննդի մատակարարում, ճաշացանկ և սպասարկման բարեկարգված ենթակառուցվածքներ։
Երեխաների նախադպրոցական կրթությունը հասանելի և մատչելի դարձնելու նպատակով հաշվառելու և գույքագրելու ենք մանկապարտեզների վարձակալությամբ տրված տարածքները, և աստիճանաբար վերադարձնելու ենք մանկապարտեզներին:
Շահերի բախումը բացառելու նպատակով կվերանայվեն Երևանի ենթակայության տակ գործող մանկապարտեզների և դպրոցների շենքերում տեղակայված մասնավոր մանկապարտեզների և դպրոցների գործունեությունը, որոնց հիմնադիրները տվյալ մանկապարտեզների և դպրոցների տնօրեններն են, ստուգելու ենք այդ մասնավոր կրթական հաստատությունների լիցենզիաների օրինականությունը:
Կանխատեսելու համար մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը, յուրաքանչյուր մանկապարտեզում կիրականացվի 0-6 տարեկան երեխաների էլեկտրոնային հերթագրում, որը հասանելի կլինի ծնողների համար:
Երևանի բյուջեի հնարավորության սահմաններում կվերանայվեն Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների սաների կրթության համար սահմանված տեղական տուրքերը:
! Ստեղծելու ենք քաղաքային տեխնոպարկ ուսանողների համար, որը ապահովված կլինի wi-fi կապով, արտաքին տեղադրման վարդակներով և համապատասխան այլ ենթակառուցվածքներով։
Նմանատիպ նյութեր
9610 դիտում
11:11 26-05-2021
«Հայաստան» դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ցուցակի առաջին 20 անունները
18381 դիտում
19:36 29-09-2017
Վանաձորի թիվ 32 նախակրթական ուսումնական հաստատության սաները զարմացրեցին իրենց ելույթով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
40334 դիտում
18:18 14-11-2017
Վանաձորի թիվ 32 նախակրթական ուսումնական հաստատությունում տեղի ունեցավ «Ոսկե աշուն» խորագրով միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
385 դիտում
14:37 26-04-2024
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը