Ադրբեջանն անհանգստացած է ԵԱՏՀ պաշտոնական տեղեկատուներում Արցախի քարտեզի առկայության հանգամանքից
Ադրբեջանական իշխանություններին անհանգստացրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) տեղեկատուներում տեղ գտած Հայաստանի քարտեզում ներառված է նաև Արցախը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Այդ երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանի դեսպանատները հետաքննում են այս գործը:
Հաջիևը նշել է, որ այդ ամենը փոխելու համար իրենք դիմելու են ԵԱՏՀ անդամ բոլոր երկրներին, ինչպես նաև կազմակերպության քարտուղարությանը:
«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խեղաթյուրող փաստերի վերացման նպատակով դիմելու ենք կազմակերպության անդամ պետություններին և կազմակերպության քարտուղարությանը»,-ասել է նա: