Հայ-շվեյցարական գործակցություն՝ փողերի լվացման և օֆշորային հանցագործությունների դեմ․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «ՀՀ գլխավոր դատախազը Շվեյցարիայի գլխավոր դատախազի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստանում ընթացող կոռուպցիայի դեմ պայքարի ներկայիս ակտիվացման համատեքստում ամենաօպերատիվ և սերտ համագործակցության շուրջ:
Յոհաննեսբուրգում Շվեյցարիայի գլխավոր դատախազ Միշել Լաուբերի հետ կայացած երկկողմ հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը առանձնահատուկ շեշտադրել է հատկապես փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները համապատասխան բանկային համակարգերի ներգրավմամբ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես օֆշորային գոտիներ տեղափոխելու հանգամանքների բացահայտման գործում ՀՀ և Շվեյցարիայի դատախազությունների միջև անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, փոխադարձ իրավական օժանդակության ցուցաբերման գործընթացների խթանման անհրաժեշտությունը:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Շվեյցարիայի գլխավոր դատախազը պատրաստականություն է հայտնել աջակցություն ցուցաբերել վերոնշյալ ուղղություններով ՀՀ իրավապահ մարմինների նախաձեռնություններին: Երկու երկրների գլխավոր դատախազների միջև ձեռք են բերվել գործնական և առարկայական պայմանավորվածություններ մասնավորապես հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների հայտնաբերման և վերադարձման հարցում համագործակցության շուրջ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]