Նիկոլ Փաշինյանը Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ ծաղկեպսակ է տեղադրել
Աշխատանքային երկօրյա այցով Փարիզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել քաղաքի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանի մոտ:
Նախատեսվում է, որ վաղը՝ սեպտեմբերի 14-ին կմեկնարկեն պաշտոնական հանդիպումները: ՀՀ վարչապետը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Վաղը վարչապետը հանդիպելու է նաև Ֆրանսիայի հայ համայնքի հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Ֆրանսիա է մեկնել Էմանելու Մակրոնի հրավերով:
Տեսանյութը՝ [url=https://www.facebook.com/azatutyun/videos/258583354989763/]Ազատություն ռադիոկայանի[/url]