211652_close_icon
views-count3478 դիտում article-date 23:30 13-09-2018

Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի ուսանողներն հանդիպել են Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 13-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Լայպցիգի համալսարանի Լայբնիցի անվան Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի փոխտնօրեն Շտեֆան Թրյոբսթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը Աշոտ Ղուլյանը կարևորել է հակամարտությունների լուծմամբ զբաղվող մասնագետների շրջանում Արցախի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման հանգամանքը և նշել, որ օբյեկտիվ տեղեկատվության ու համապատասխան մասնագիտական վերլուծության բացակայության դեպքում ակնհայտորեն սկսում է տեղի ունենալ հակամարտության փաստերի խեղաթյուրում: Այդ համատեքստում խորհրդարանի ղեկավարը ընդգծել է, որ տարբեր երկրների հանրային, քաղաքական և գիտական ոլորտների ներկայացուցիչները, ովքեր այցելում են Արցախ ավելի խորն են ծանոթանում իրողություններին: Սա հնարավորություն է տալիս հակազելու նախորդ տարիներին ձևավորված որոշակի կարծրատիպերի, որոնք ավելի շատ վնասում են հակամարտության կարգավորմանը: Հանդիպումն այնուհետև շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում ներկաները խորհրդարանի ղեկավարից տեղեկացել են ԱՀ ԱԺ-ում քաղաքական ուժերի ներկայացվածությանը, խորհրդարանի ունեցած միջազգային կապերին, հարևան երկրների հետ ունեցած հարաբերություններին, Հայաստան-Արցախ հարաբերություններին, տնտեսական հարաբերություններին և արտաքին ու ներքին կյանքի այլ ոլորտներին վերաբերող թեմաներից: [b] Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր