211652_close_icon
views-count2621 դիտում article-date 21:53 13-09-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում`սեպտեմբերի 12-ից 13-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 49 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, ծեծի և սպանության սպառնալիքի 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման, յուրացման կամ վատման և թմրամիջոցի իրացման 2-ական, ավտոմեքենա փախցնելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, փաստաթղթի կեղծման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք : Հայտնաբերվել է 5 հետախուզվող: Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր