211652_close_icon
views-count1839 դիտում article-date 20:27 13-09-2018

Թումանյանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Գյումրիում

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 12-ին, ժամը 19.30-ին, Գյումրի քաղաքի Շիրակի փողոցի գազալցակայանի մոտից ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Կարեն Կ.-ն, որը սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով՝ նախաքննության մարմնի քննությունից թաքնվելու համար: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր