1511 դիտում
16:59 13-09-2018
Գողություն թիվ 259 երթուղու միկրոավտոբուսում. կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանություն
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նույն օրը, ժամը 18.00-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 50 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 17.10-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 259 երթուղու միկրոավտոբուսի սրահում, 1984 թ. ծնված Ժաննա Ի.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման քարտ, բանկային քարտ, զեղչային քարտեր:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
6338 դիտում
18:16 22-07-2017
Դրամապանակի գողություն՝ թիվ 42 երթուղու միկրոավտոբուսում
3331 դիտում
14:35 16-12-2017
Դրամապանակի գողություն թիվ 2 երթուղու միկրոավտոբուսում
1861 դիտում
20:49 13-11-2018
Թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում գողացել էին հեռախոս. կասկածյալը բերման ենթարկվեց
Այս բաժնից
1213 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1249 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
964 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան