1843 դիտում
16:50 13-09-2018
Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպանը
Հանրապեության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Լիտվինը:
Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել նրան եւ համոզմունք հայտնել, որ նորանշանակ դեսպանը կարեւոր ներդրում կունենա հայ-ուկրաինական արդյունավետ երկխոսության շարունակման գործում:
Դեսպան Լիտվինը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ առավել ամրապնդելու եւ առաջ մղելու տարբեր ոլորտներում ձեւավորված հայ-ուկրաինական բարձր մակարդակի գործակցությունը:
Հավատարմագրերի հանձնմանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը նշել են, որ երկու ժողովուրդները միմյանց հետ կապված են եղբայրական եւ բարեկամական հարաբերություններով, որոնք լավ հիմք են փոխգործակցության հետագա զարգացման համար:
Նմանատիպ նյութեր
1189 դիտում
15:17 15-05-2014
Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի նորանշանակ դեսպանը
901 դիտում
14:36 09-09-2014
Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հորդանանի նորանշանակ դեսպանը
Այս բաժնից
1021 դիտում
22:52 15-01-2025
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
973 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան
2533 դիտում
21:33 15-01-2025
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին