Երվանդ Խունդկարյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ
ՀՀ ազգային ժողովը փակ քվեարկությամբ Երվանդ Խունդկարյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահ:
Ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Հարությունյանի ներկայացմամբ՝ ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 85-ը: Կողմ է քվեարկել 84-ը, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Փակ քվեարկությունն անցկացվել էր սեպտեմբերի 12-ին: