10350 դիտում
12:51 13-09-2018
Հայաստանում մինչեւ 5 տարեկան երեխաների յուրաքանչյուր 6-րդ երեխան թերսնուցման խնդիր ունի. ՄԱԿ-ի զեկույց
Համաշխարհային սովը շարունակում է տարածվել: Այս մասին ասված է ՄԱԿ-ի զեկույցում: Նոր փաստերն ահազանգում են, որ աշխարհում սովի մատնված մարդկանց թիվը շարունակում է աճել՝ 2017-ին հասնելով 821 միլիոնի (9 բնակչից 1-ը)՝ համաձայն «Պարենային ապահովության եւ սնուցման կարգավիճակը 2018-ին» նոր զեկույցի: Թերսնուցման բազմաթիվ ձեւերը՝ թերաճությունից մինչեւ գիրություն, հաղթահարելու սահմանափակ առաջընթաց է գրացվել` հարյուր միլիոնավոր մարդկանց դնելով վտանգի առջեւ:
Վերջին երեք տարիներին սովը շարունակում է գրավել աշխարհը՝ հավասարվելով մեկ տասնամյակ առաջ գրանցած ցուցանիշին: Այս հետընթացը չափազանց անհանգստացնող է: Անհապաղ պետք է ավելի շատ աշխատել, եթե ուզում ենք մինչեւ 2030-ը հասնել սովը զրոյացնելու Կայուն զարգացման նպատակին:
Իրավիճակն ավելի է վատանում Հարավային Ամերիկայում եւ Աֆրիկայի շատ շրջաններում, մինչդեռ Ասիայում թերսնուցման նվազման միտումը նշանակալիորեն հապաղել է:
ՄԱԿ-ի տարեկան զեկույցը պարզել է, որ կլիմայի փոփոխությունն ազդում է անձրեւների հաճախականության եւ գյուղատնտեսության վարման համակարգի վրա: Կլիմայական այնպիսի ծայրահեղությունները, ինչպիսիք են` երաշտներն ու ջրհեղեղները, հակամարտությունների եւ տնտեսական անկման հետ միասին, սովի մակարդակի աճի հիմնական պատճառներն են:
«Պարենային անապահովության ահագնացող աճը եւ թերսնուցման տարբեր ձեւերի բարձր ցուցանիշները հստակ մատնանշում են, որ մեծ ջանքեր պիտի գործադրել ԿԶՆ պարենային ապահովությանը եւ բարելավված սնուցմանը հասնելու համար՝ ճանապարհին «ոչ մեկին հետեւում» չթողնելով»,- ասվում է ՅՈՒՆԻՍԵՖի, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Պարենի համաշխարհային ծրագրի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ հայտարարության մեջ:
«Եթե մենք նպատակադրվել ենք մինչ 2030-ը վերջ տալ սովի եւ թերսնման բոլոր ձեւերին, պետք է անհապաղ գործի անցնել եւ ուժեղացնել սննդային համակարգերի դիմակայունությունը եւ հարմարվողականությունը, ինչպես նաեւ՝ բարձրացնել կլիմայական փոփոխության եւ ծայրահեղությունների նկատմամբ բնակչության կենսունակությունը»,- ասում են կազմակերպությունների ղեկավարները:
Բոլոր տիպի թերսնուցմանը վերջ դնելու դանդաղառաջընթացի մասին
Զեկույցում նշվում է, որ երեխաների թերաճությունը նվազեցնելու միայն թեթեւ առաջընթաց է գրանցվել. 2017-ին մինչեւ 5 տարեկան 151 միլիոն երեխա ցածրահասակ է (տարիքի համեմատ)՝ համեմատած 2012-ի 165 միլիոն երեխայի հետ: Ընդհանուր առմամբ, Աֆրիկայում եւ Ասիայում են գրանցված թերաճ երեխաների 39 եւ 55 տոկոսները համապատասխանաբար:
Զեկույցը «ամոթալի» է համարում վերարտադրողական տարիքում գտնվող յուրաքանչյուր 3-րդ կնոջ մոտ անեմիայի առկայության փաստը: Դա մեծ հետեւանք ունի թե՛ կնոջ եւ թե՛ երեխայի առողջության ու զարգացման վրա:
Ոչ մի երկրում վերարտադրողական տարիքում գտնվող կանանց մոտ անեմիայի ցուցանիշների նվազում չի գրանցվել (ի դեպ վերջինս Աֆրիկայում եւ Ասիայում երեք անգամ ավելի է տարածված):
Բացառապես կրծքով կերակրման ցուցանիշները Աֆրիկայում եւ Ասիայում 1.5 անգամ բարձր են, քան Հյուսիսային Ամերիկայում, որտեղ մինչեւ 6 ամսական երեխաների միայն 26 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում:
Սովի հակառակ կողմը. գիրությունն ավելի մեծ խնդիրէ դառնում
Մեծահասակների գիրությունը ավելի մեծ խնդիր է դառնում: Աշխարհում 8 բնակչից մեկը գեր է: Խնդիրն ավելի արտահայտված է Հյուսիսային Ամերիկայում, սակայն Աֆրիկան եւ Ասիան նույնպես հետ չեն մնում:
Շատ երկրներում խնդիր է թե՛ թերսնուցումը եւ թե՛ գիրությունը, ինչը նույնիսկ կարող է արտահայտվել նույն ընտանիքում: Սննդարար ուտելիքի թանկությամբ պայմանավորված դրա անհասանելիությունը, սննդի անբավարարությունից առաջացող սթրեսը եւ սննդի խնդրին հոգեբանորեն հարմարվելը օգնում են հասկանալ սննդի պակաս ունեցող ընտանիքների ավելորդ քաշի եւ գիրության հավանականությունը:
Կոչը
Զեկույցում կոչ է արվում ապահովել սննդի հասանելիությունը՝ կտրելով թերսնուցման սերնդեսերունդ փոխանցվող շղթան: Այս գործընթացում անպայման պետք է ուշադրություն դարձնել ամենախոցելի խմբերին՝ նորածիններին, մինչեւ 5 տարեկան երեխաներին, անչափահաս աղջիկներին եւ կանանց:
Զեկույցում նաեւ կոչ է արվում կլիմայական դիմակայունության համար աշխատել կլիմայական փոփոխություններին հարմարվելու, դրա հետեւանքները մեղմելու եւ աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ
Հիմնական փաստերն ու թվերը
2017-ին աշխարհում 821 միլիոն մարդ՝ յուրաքանչյուր 9 բնակչից մեկը, սովի է մատնված եղել.
Ասիայում՝ 515 միլիոն
Աֆրիկայում՝ 256.5 միլիոն
Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում՝ 39 միլիոն
Մինչ 5 տարեկան երեխաների 22 տոկոսը՝ 150.8 միլին երեխա, թերաճ է (ցածրահասակ տարիքի համեմատ)
Մինչ 5 տարեկան երեխաների 7.5 տոկոսը՝ 50.5 միլիոն երեխա, թերքաշ է (նիհար հասակի համեմատ)
Մինչ 5 տարեկան երեխաների 5.6 տոկոսը՝ 38.3 միլիոն երեխա, գերքաշ է (գեր հասակի համեմատ)
Վերարտադրողական տարիքի կանանց 32.8 տոկոսը անեմիա ունի:
Մինչ 6 ամսական երեխաների 40.7 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում:
Յուրաքանչյուր 8-րդ բնակիչ՝ 672 միլիոն մարդ այսօր գիրության խնդիր ունի:
Իրավիճակը Հայաստանում
Հայաստանում մինչեւ 5 տարեկան երեխաների 17.6 տոկոսը՝ յուրաքանչյուր 6-րդ երեխան, թերսնուցման խնդիր ունի: Համաձայն ՀՀ վիճակագրության կոմիտեի տվյալների՝ Հայաստանում մինչեւ 5 տարեկան երեխաների մոտ ավելորդ քաշի խնդիրն ավելի տարածված է, քան թերաճության խնդիրը: Երեխաների 13.6 տոկոսն ավելորդ քաշի խնդիր ունի, իսկ 9 տոկոսը՝ թերաճության խնդիր:
Մինչեւ 5 տարեկան երեխաների 16 տոկոսը, իսկ 15-49 տարեկան կանանց 13 տոկոսն անեմիա ունի:
Մինչեւ 6 ամսական երեխաների միայն 45 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում:
15-49 տարեկան կանանց 45 տոկոսն ավելորդ քաշ ունի:
Բոլոր ընտանիքները յոդացված աղ են օգտագործում: Ավելին՝ [url=https://unicef.us3.list-manage.com/track/click?u=2454913424e07ea45558e8ab3&id=125167e5ab&e=786270424e]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
1470 դիտում
15:43 14-07-2020
ՄԱԿ-ը նախազգուշացնում է՝ մինչև 2030թ. սովի և թերսնուցման բոլոր ձևերի վերացման նպատակին հասնելը կասկածի տակ է
5605 դիտում
12:38 18-09-2018
Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4621 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1057 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային