3649 դիտում
22:30 12-09-2018
Գերմանիայում Հայաստանի դեսպանը Մանհայմի ԱԱՊ-ում հանդես է եկել դասախոսությամբ` նվիրված ՀՀ-ԵՄ հարաբերություններին և Հայաստանի տնտեսական հնարավորություններին
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Մանհայմի և Ռայն Նեկար մարզի առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) և «Սալոն Դիպլոմատիկ» կազմակերպության հրավերով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը Մանհայմի ԱԱՊ-ում հանդես եկավ ծավալուն դասախոսությամբ` նվիրված ՀՀ-ԵՄ հարաբերություններին և Հայաստանի տնտեսական հնարավորություններին:
Բացման խոսքով հանդես եկավ Մանհայմի փոխքաղաքապետ Միխաել Գրյոտչը:
Նույն օրը դեսպանը հանդիպեց Մանհայմի քաղաքապետ դր. Պետեր Քուրցին: Դեսպան Սմբատյանը գրառում կատարեց քաղաքի «Ոսկե գրքում»: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Այցի շրջանակներում Աշոտ Սմբատյանը հանդիպեց նաև Մանհայմի համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Էրնստ-Լյուդվիգ Ֆոն Թադենի հետ:
Տեղեկանք. Մանհայմի համալսարանը հիմնադրվել է 1907թ. և Գերմանիայում հայտնի է բնագիտության, հատկապես` մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բնագավառներում գրանցված հաջողություններով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1206 դիտում
23:00 11-06-2015
Դեսպան Սմբատյանը Հայաստանին նվիրված դասախոսությամբ է հանդես եկել Պոտսդամում
Այս բաժնից
1003 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
844 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1183 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին