10442 դիտում
18:58 11-09-2018
ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. Դատախազություն
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/09/11/Prosecutor/2788361]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև կոնկրետ քրեական գործի վերաբերյալ հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի ՝ (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով) հատկանիշներով»,- ասաց Խաչատրյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
718 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
595 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
406 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը