3082 դիտում
12:49 11-09-2018
Իմ այցը Ցեղասպանության հուշահամալիր խորհրդանշում է ամբողջ ֆրանկոֆոն ընտանիքի հիշողությունը. Միկաել Ժան
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը վստահ է՝ մարդկությունը պետք է շարունակի ապրել խաղաղության և համերաշխության մեջ, բոլոր ժողովուրդները պետք է շարունակեն ապրել միասին: Այս մասին Ժանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը սեպտեմբերի 10-ին այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Արդեն երկրորդ անգամ Հայաստան այցելող Միկաել Ժանը նշեց, որ իր այցը Ցեղասպանության հուշահամալիր խորհրդանշում է ամբողջ ֆրանկոֆոն ընտանիքի հիշողությունը:
«Ապրել միասին». սա հենց այն կարգախոսն է, որի ներքո Երևանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը: Դրան մասնակցելու են ֆրանկոֆոն ընտանիքի անդամ երկրների ղեկավարները»,- նշեց Ժանը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանին նման կարգախոս ընտրելու համար:
Ծիծեռնակաբերդ այցելությունից հետո Միկաել Ժանը կիսվեց տպավորություններով՝ մեջբերելով ֆրանսիացի գրող և գրաքննադատ, ակադեմիկոս, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անատոլ Ֆրանսի խոսքերը. «Այն մի փոքր արյունը, որ դեռ մնում է, թանկագին է, ու դրանից մի հերոսական սերունդ է ծնվելու: Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել, չի մեռնի»:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարն առաջին անգամ Հայաստան է այցելել 2015 թվականին, երբ Հայաստանը հյուրընկալում էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհրդի և նախարարական խորհրդի նիստերը: Առաջին այցի ընթացքում տիկին Ժանը ծառ էր տնկել Ծիծեռնակաբերդի ծառուղում: Այս այցի շրջանակում նա չմոռացավ ջրել ավելի վաղ իր տնկած ծառը:
Նմանատիպ նյութեր
1504 դիտում
12:06 04-04-2019
Հիշողությունը տարիք ու ժամանակ չի ճանաչում. ՀՀ նախագահի թոռներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
589 դիտում
11:37 29-04-2015
Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանին
Այս բաժնից
556 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
352 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը
406 դիտում
12:10 04-05-2024
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը