2275 դիտում
19:46 10-09-2018
Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձ-տեսլականին նվիրված գիտական կոնֆերանսը
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է եռօրյա գիտական կոնֆերանսը` նվիրված պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ-տեսլականին:
Կոնֆերանսին մասնակցում էին կառավարության անդամներ, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ վարչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, երիտասարդ գիտնականներ տարբեր գիտական կառույցներից, զորային օղակի սպաներ:
Կոնֆերանսի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել նոր մեխանիզմներ՝ առաջնագիծն ավելի անվտանգ դարձնելու և մարտահրավերները չեզոքացնելու համար:
Դավիթ Տոնոյանը կարևորել է նաև մասնակիցների կարծիքներն ու առաջարկները ԶՈՒ զարգացման ու բարեփոխումների վերաբերյալ: Ամփոփելով գիտական կոնֆերանսը՝ զինվորականներն ու գիտնականները նշել են, որ նման ձևաչափով քննարկումները պետք է շարունակական բնույթ կրեն, քանի որ դրանք հնարավորություն են տալիս վերհանել շատ խնդիրներ, տալ լուծման առաջարկներ և իրականացնել ավելի հիմնավորված բարեփոխումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1421 դիտում
23:40 13-04-2021
Ռազմական համալսարանում անցկացվել է 17-րդ գիտական կոնֆերանսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2196 դիտում
12:37 19-06-2020
Նախագահ Արմեն Սարգսյան. «Պետք է ունենանք հստակ տեսլական՝ համահունչ աշխարհի զարգացման տեսլականին»
3898 դիտում
17:52 01-08-2020
Արման Աբովյան. Այն ինչ կատարվում է կրթության ոլորտում, լիովին համապատասխանում է նեո-գլոբալիստական տեսլականին
Այս բաժնից
784 դիտում
21:50 14-11-2024
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ողջունել է Արդարադատության Միջազգային դատարանի որոշումը
874 դիտում
21:33 14-11-2024
Վերականգնվում է Փարպի գյուղի Ծիրանավոր եկեղեցին
649 դիտում
21:21 14-11-2024
էկոնոմիկայի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ