211652_close_icon
views-count4574 դիտում article-date 19:10 10-09-2018

Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի և Կարապետ ՈՒլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ից Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի և Կարապետ ՈՒլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Դավիթ Անհաղթի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Կարապետ ՈՒլնեցու փողոց ձախ շրջադարձը լուսացույցների ձախ սեկցիաների կարգավորման պայմաններում կատարել առանձնացված գոտուց: [img]http://st0.shamshyan.com/editor/0389829001536591996916399.jpg[/img]

Նմանատիպ նյութեր