Հուլիսին կարող է կայանալ Թրամփ-Պուտին հանդիպումը՝ նախքան կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը
Մոտ ժամանաներում հնարավոր է կայանա Թրամփ-Պուտին հանդիպումը: Այս մասին տեղեկությունը հաստատել են Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրները:
Սպիտակ տունը նաև պաշտոնապես հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:
Իր հերթին, ՌԴ նախագահ Պուտինը դրականորեն է արձագանքել նման հանդիպման հավանականության վերաբերյալ:
«Ամերիկայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ նման հանդիպումը օգտակար կլիներ: Ես համամիտ եմ:»,- ասել է Պուտինը:
Նշվում է, որ 2 առաջնորդները կարող են հանդիպել Բրյուսելում, նախքան հուլիսի 11-12-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: