211652_close_icon
views-count1897 դիտում article-date 20:00 10-09-2018

Երեխաների իրավունքները ճաղերից այն կողմ․հրապարակվել է մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ գործնական ուղեցույց

Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գրասենյակում տեղի կունենա «Երեխաներին անազատության մեջ պահելու վայրերի մշտադիտարկում» գործնական ուղեցույցի հայերեն տարբերակի ներկայացումը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը։ Բելգիայի Երեխաների պաշտպանության միջազգային կազմակերպության կողմից մշակված ուղեցույցի հայերեն ադապտացված տարբերակը նախատեսված է երեխաներին անազատության մեջ պահելու վայրերում մանդատով, օրենքով կամ առանձնահատուկ համաձայնագրով մշտադիտարկում իրականացնելու կամ այցելելու իրավասություն ունեցող մասնագետների, ինչպես նաև երեխաներին անազատության մեջ պահելու վայրերի ղեկավարության, վարչակազմի և աշխատակիցների համար։ Ուղեցույցը նպատակ ունի բարելավել երեխաներին անազատության մեջ պահելու պայմանները՝ մշադիտարկում իրականացնող մարմիններին ապահովելով կիրառական գործիքներով։

Նմանատիպ նյութեր