2001 դիտում
14:23 10-09-2018
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը սեպտեմբերի 10-ից 14-ը պաշտոնական այց կկատարի Հայաստան։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Սեպտեմբերի 11-ին նախատեսված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Գլխավոր քարտուղարը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նմանատիպ նյութեր
1150 դիտում
17:57 30-06-2024
Վաղը Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը
811 դիտում
20:59 30-08-2024
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան
Այս բաժնից
706 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
781 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2095 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա