211652_close_icon
views-count4767 դիտում article-date 13:27 10-09-2018

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Դուբայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակի տոնակատարությունների շրջանակում, սեպտեմբերի 6-ից 15-ը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ղեկավարությամբ թատրոնի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար մաեստրո Կոնստանտին Օրբելյանի, հյուրախաղերով հանդես է գալիս Դուբայի օպերային թատրոնում, որտեղ կկայանան Բիզեի ,,Կարմեն,, և Մոցարտի ,,Կախարդական սրինգ,, օպերաների պրեմիերաները: Սեպտեմբերի 6-ին Դուբայի օպերայի լեփլեցուն դահլիճում,որին ներկա էին պետական այրեր, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և օպերային արվեստի երկրպագուներ, Արաբական Միացյալ Էմիրություններում առաջին անգամ ներկայացվեց Ջորջ Բիզեի ,,Կարմեն,, օպերան: Նաիրե Ստեփանյանի բեմադրությամբ ժամանակակից շնչով ներկայացվող ,,Կարմեն,,-ում իրենց կատարողական արվեստով իսկապես փայլեցին սոպրանո Կարինե Բաբաջանյանը/Կարմեն/, տենոր Հովհաննես Այվազյանը/Դոն Խոսե/, Մերի Մովսիսյանը/Միքաելլա/, Գևորգ Հակոբյանը/Էսկամիլիո/, ինչպես նաև թատրոնի երգչախումբը և բալետի մենակատարները: Տպավորիչ էր թե դիզայներ Քրիստինե Ավետիսյանի ձևավորմամբ բեմական հագուստը և թե թատրոնի գլխավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանի բեմական դեկորացիան: Ներկայացումը, որի դիրիժորն էր մաեստրո Քրիստոֆեր Օկասեքը/ԱՄՆ/ կշարունակվի նաև սեպտեմբեր 7-8-ին, որին կհաջորդի ,,Կախարդական սրինգ,, օպերան սեպտեմբեր 13-15-ին: Ներկայացման ավարտին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը նշելով այս իսկապես պատմական իրադարձությունը, համոզմունք հայտնեց, որ այն նոր ձեռքբերումների սկիզբ կհանդիսանա թատրոնի համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր