211652_close_icon

ԱՄՆ-ի նախագահը շնորհավորել է Հյուսիսային Կորեայի նախագահին

views-count2152 դիտում article-date 10:05 10-09-2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դրական է արձագանքել Հյուսիսային Կորեայի 70-ամյակի կապակցությամբ այդ երկրի մայրաքաղաք Փհենյանում ռազմական շքերթի անցկացմանը։ Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում։ Մասնավորապես, ամերիկյան առաջնորդը շնորհակալություն է հայտնել հյուսիսկորեական ղեկավարին, որ շքերթում միջուկային զենք չի ցուցադրվել։ «Շնորհակալություն, նախագահ Կիմ։ Մենք միասին կապացուցենք, որ բոլորը ճիշտ չեն։ Չկա ավելի լավ բան, քան երկխոսություն՝ երկու մարդկանց միջև, ովքեր միմյանց դուր են գալիս։ Առավել լավ է, քան մինչև այն պահը, երբ ես ստանձնեցի պաշտոնս»,-գրառել է ԱՄՆ-ի նախագահը։

Նմանատիպ նյութեր