59851 դիտում
18:09 01-06-2022
Արտակարգ դեպք Լոռու մարզում. Ստեփանավանում մետաղական կամուրջը մասամբ փլուզվել է. ЗИЛ-ը՝ գլխիվայր և Niva-ն հայտնվել են գետում. օպերատիվ են գործել փրկարարներն ու Ստեփանավանի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Ստեփանավան քաղաքում կամուրջ է փլվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ պարեկ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ փլուզվել է Ստեփանավանից դեպի ժողովրդին հայտնի Ամրակից ձորի հանգստյան գոտիներ տանող Ձորագետի վրա կառուցված մոտ 10 մետր երկարությամբ մետաղական կամուրջը:
Կամրջով այդ պահին անցնելիս է եղել ЗИЛ մակնիշի բեռնատարը, որը գլխիվայր շրջվել է: Գետում է հայտնվել նաև Niva մակնիշի ավտոմեքենան:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար Սերգեյ Համբարձումյանը, պարեկներ Հայկ Աղումյանը, Արթուր Մամյանը, Հովհաննես Հայրապետյանն ու Արթուր Հայրապետյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա՝ մինչև կժամանեն վերամբարձ կռունկով մասնագետները, որպեսզի ЗИЛ-ը դուրս բերեն գետից:
Niva-ն պարեկները փրկարաներն ու քաղաքացիները հատուկ ճոպաններով դուրս են բերել անվտանգ վայր:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 172+
172+