5859 դիտում
10:23 08-09-2018
Հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան այն չէ՞. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա կարևոր իրադարձություն է վերջին շաբաթներին հայ-ռուսական հարաբերությունների լարվածության մասին խոսակցությունների համատեքստում: Տիրապետող տեսակետ կա, որ ՌԴ-ն չի ողջունում մարտի 1-ի գործով ՀՀ նախկին իշխանություններին մեղադրանք առաջադրելու գործընթացը, և Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ այս հարցը լինելու է քննարկումների առանցքային թեման:
Մինչ այս երեկ իրար հաջորդեցին մի քանի ուշագրավ փաստեր. ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրեց, թե ՌԴ տարածքում հանվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի հետախուզումը: Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցում գրառում արեց, թե «Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն, թալանվածը մինչև վերջին լուման պետք է վերադարձվի ժողովրդին: Ուրիշ տարբերակ պարզապես չկա»:
Ու տպավորություն էր, որ Փաշինյանի գրառումը «Ինտերֆաքս»-ի տարածած հաղորդագրության պատասխանն էր: Միաժամանակ տեսակետ կա, որ Փաշինյանի խոսքերն անուղղակի ապացույցն էին այն բանի, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ մի բան այն չէ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հակված են կարծելու, որ պատահական չէր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը, թե ինքը լարվածություն չի տեսնում հայ-ռուսական հարաբերություններում, վստահ է` Պուտին-Փաշինյան հանդիպումն անցնելու է շատ բարեկամական մթնոլորտում ու բարձր մակարդակով։ Այսպիսով, մոսկովյան այցից առաջ փորձ է արվում անհասկացվածությունը վերացնել:
Այդ համատեքստում էր նաև «Զինուժ» հաղորդաշարին Փաշինյանի երեկվա հարցազրույցը, որտեղ պնդել է, թե ՌԴ-ի հետ հարաբերություններն առանձնահատուկ տեղ ունեն, և հավելել. «Մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի, շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային և շատ ավելի եղբայրական»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7258 դիտում
11:08 31-08-2017
Հայ-ամերիկյան հարաբերություններում ինչ-որ բան եռում է. Ստեփան Սաֆարյան. «Առավոտ»
Այս բաժնից
1237 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1087 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»