211652_close_icon
views-count8366 դիտում article-date 14:36 07-09-2018

IQOS-ի ու ծխախոտի գլանակների հարկման մասին. վերջին բացահայտումներ

Վերջերս IQOS-ի հետ օգտագործվող ծխախոտային գլանակների հարկման վերաբերյալ սկսեցին իրարամերժ լուրեր տարածվել։ Որոշեցինք հասկանալ իրավիճակն ու գտնել հասարակությանը հուզող այս հարցի պատասխանը։ Բանից պարզվում է՝ ծխախոտային տարբեր արտադրատեսակներ, իրենց բնույթից ու օգտագործման առանձնահատկություններից ելնելով, ունեն տարբեր դասակարգումներ։ Բոլորիս հայտնի այրվող սիգարետը, օրինակ, դասակարգվում է որպես 24․02 խումբ, իսկ IQOS-ի հետ առանց այրման օգտագործվող ծխախոտային գլանակները՝ որպես 24․03 խումբ։ Համաշխարհային մակարդակով Հայաստանը ամենևին էլ միակ երկիրը չէ, որտեղ կիրառվել է նման դասակարգում։ Էլ ավելի խորը խնդիրն ուսումնասիրելու համար հեռախոսային զրույց ունեցանք Ֆիլիպ Մորրիս Արմենիայի կորպորատիվ հարցերի, գիտական ներգրավման ու ինովացիաների գծով կառավարիչ Վահե Դանիելյանի հետ՝ խնդրելով մեկնաբանել իրավիճակը։ Արտադրատեսակի դասակարգման վերաբերյալ Դանիելյանը տվեց հետևյալ մեկնաբանությունը․ «Էլեկտրոնային տաքացման համար նախատեսված ծխախոտ պարունակող գլանակները նոր արտադրատեսակ են համաշխարհային շուկայում։ Աշխարհի տարբեր երկրներ արդեն իսկ տվել են մաքսային դասակարգում` ճնշող մեծամասնությամբ տարբերակելով այս գլանակները սիգարետից»։ Լրագրողի հարցին, թե որ երկրներն են մասնավորապես 24․03 դասակարգում տվել, Դանիելյանը պատասխանեց․ Համաշխարհային մաքսային կազմակերպության 40 անդամ երկրներ տաքացվող գլանակները դասակարգել են 24․03 խմբին՝ որպես «ծխելու համար չնախատեսված արդյունաբերական մշակման այլ ծխախոտ», այդ թվում` մաքսային միության անդամ Ռուսաստանն ու Ղազախստանը, Ուկրաինան և Մոլդովան, որտեղ արտադրատեսակի վաճառքը նույնպես պաշտոնապես մեկնարկել է, ինչպես նաև Իտալիան, որտեղ արտադրվում են Հայաստան ներմուծվող գլանակները»։ [img]http://st0.shamshyan.com/editor/0279314001536318904181577.jpg[/img] Փաստորեն, 24․03 խմբի մեջ ընդգրկված են ծխելու համար ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ծխախոտային արտադրատեսակները, ինչպես, օրինակ, նարգիլեի հետ օգտագործման ենթակա հումքը։ Իսկ IQOS-ի հետ օգտագործվող գլանակները աշխատում են ոչ թե ծխելու՝ ասել է թե այրման, այլ տաքացման սկզբունքով։ IQOS-ի հետ օգտագործվող տաքացվող գլանակների ու այրվող սիգարետի միջև հարկային տարբերության առկայությունը նույնպես միայն Հայաստանի փորձը չէ․ ինչպես նշեց Վահե Դանիելյանը, ընդունված պրակտիկա է աշխարհի բազմաթիվ երկրներում․ «Տաքացվող ծխախոտի գլանակների և սիգարետի միջև աշխարհում առկա հարկային տարբերությունն ամենևին էլ պատահական չէ ու արտացոլում է կառավարությունների ձգտումը ծխողներին խրախուսել սիգարետից անցում կատարելու ավելի քիչ ռիսկային այլընտրանքի»։ [img]http://st0.shamshyan.com/editor/0240825001536318933850183.jpg[/img] Ուսումնասիրությունը շարունակելով՝ պարզեցինք, որ աշխարհի տարբեր երկրներում արդեն իսկ դիտարկվում է ու ուսումնասիրվում այսպես կոչված ռիսկի հիմքով հարկումը՝ risk based taxation։ Գաղափարն այն է, որ, անկախ արտադրանքի տեսակից՝ ծխախոտ, խմիչք, սնունդ, առավել ռիսկային արտադրատեսակները հարկվեն ավելի մեծ հարկով, նվազ ռիսկայինները՝ ավելի փոքր։ Ուսումնասիրելով միջազգային փորձը, իմաստ ունի արդրադառնալ բոլորովին վերջերս Մեծ Բրիտանիայի Պառլամենտի Գիտության ու տեխնոլոգիաների կոմիտեի զեկույցին, որում կառավարությանը առաջարկվում է հարկային արտոնություն տալ առանց ծուխ արտադրատեսակներին, ինչպիսիք են էլեկտրոնային սիգարետն ու տաբակը տաքացնող սարքերը։ Ավելին, վերադառնալով IQOS-ի հետ օգտագործվող գլանակների ու սիգարետի հարկման առանձնահատկություններին, բացահայտեցինք, որ գործընկեր Ղազախստանում կարծես թե արդեն կիրառվում է նման մոտեցում․ գլանակները ոչ միայն արդեն իսկ օրենսդրորեն կանոնակարգված են, այլև նրանց նկատմամբ կիրառվում է զրոյական ակցիզային հարկում։ Այսինքն, տաքացվող գլանակների մասով Ղազախստանում ակցիզային հարկ ընդհանրապես չի վճարվում։ Ստացվում է, որ տաքացվող գլանակների 24․03 դասակարգումը (ծխելու համար չնախատեսված այլ ծխախոտ), ինչպես նաև սիգարետից տարբերակված հարկումը ընդունված պրակտիկա են աշխարհի շատ երկրներում։ Տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, մշակվում և շուկա են հանվում առկա պահանջմունքները նորովի բավարարող արտադրատեսակներ, որոնք իրենց ուրույն տեղն են զբաղեցնում թե՛ մաքսային դասակարգման, թե՛ հարկման դաշտերում։

Նմանատիպ նյութեր