211652_close_icon
views-count2463 դիտում article-date 22:30 06-09-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` սեպտեմբերի 5-ից 6-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 5-ից 6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության 12, անձնական ունեցվածքի գողության 6, յուրացման կամ վատնման, կողոպուտի, շորթման, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի 2-ական, բռնաբարության, անձի առևանգման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, վաշխառության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, թմրամիջոցի իրացման, պետական սահմանը ապօրինի անցնելու, փաստաթուղթ կեղծելու և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 1-ական դեպք: Հայտնաբերվել և կամավոր ներկայացել է 1-ական հետախուզվող: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 և խարդախության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր