8839 դիտում
10:51 06-09-2018
30-ամյա նրբակազմ, համեստ, բարյացակամ աղջիկ․ պաշտոնյայի մասին կարծրատիպը կոտրվում է․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հեղափոխությունից հետո նշանակված պաշտոնյաների մեջ կան այնպիսիք, որոնք ակնհայտորեն իրենց տեղում չեն: Ինձ թվում է՝ վարչապետը դա շատ լավ հասկանում է, պարզապես «անցումային շրջանի» առանձնահատկությունները որոշակի սահմանափակումներ են մտցնում: Այդ մարդիկ, հավանաբար, մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններն իրենց պաշտոնը «կգլորեն», իսկ հետո կզբաղվեն այլ գործերով:
Բայց այստեղ ուզում եմ գրել մեկի մասին, որն, իմ կարծիքով, իր տեղում է՝ ի հեճուկս նրա հասցեին հնչող քննադատության: Խոսքը քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի մասին է: Ինձ թվում է՝ քննադատության հիմնական աղբյուրը մեր մտածողության սահմանափակությունն է, կարծրատիպերը, ինչպես նաև խորհրդային շրջանից եկած ավանդույթները: Մեր ուղեղում մի պատկերացում կա, որ պաշտոնյան պետք է լինի 50-ն անց տղամարդ, ցանկալի է՝ պատկառելի փորով, «կյանք տեսած», կոռուպցիոն գործերին մասնակից, բայց միաժամանակ՝ «ազգի մասին մտածող»: Ինչպես առաջներում էին ասում՝ крепкий хозайственник: Եվ հանկարծ՝ 30 տարեկան աղջիկ, նուրբ կազմվածքով, ուսանողական ուսապարկը մեջքին, համեստ, բարյացակամ՝ այդ ամենն, իհարկե, հակասում է մեր ավանդական պատկերացումներին: Բայց ես համաձայն եմ այն մեկնաբանների հետ, որոնք ասում են, որ այս տարվա ապրիլին ավարտվել է «հետխորհրդային» դարաշրջանը: Մեր պատկերացումները նույնպես, հետևաբար, պետք է դուրս գան տասնամյակների կարծրատիպերից:
Տաթևիկն ավարտել է և կոչումներ է ստացել Եվրոպայի առաջնակարգ բուհերում, աշխատել է շատ լուրջ ավիացիոն ընկերություններում, ունի լայն կապեր և հետաքրքիր գաղափարներ: Ինչ մնում է ղեկավարելու ունակությանը, ապա այստեղ նույնպես պետք է ասեմ՝ ղեկավարելն այսօր բռունցքը սեղանին խփելով ու ուշունց տալով չի, դա, առաջին հերթին, թիմը համախմբելու և թարմ գաղափարներ առաջ բերելու արվեստ է: Իսկ հայաստանյան իրականությանը ինտեգրված չլինելը որքան «մինուս» է, այնքան էլ «պլյուս». մեր իրականությունը, մանավանդ բյուրոկրատիայի մասով, այնքան էլ պայծառ չէ: Այնպես որ, կարծում եմ, դա հաջողված փորձ է, և հետագայում կառավարությունը պետք է ավելի շատ ներգրավի երիտասարդների՝ հատկապես նրանց, ովքեր ապրել և աշխատել են արտերկրում ու ցանկություն ունեն ծառայելու մեր պետությանը:
Ինչ մնում է լեզվին: Այո, իր կյանքի գերակշիռ մասը Հայաստանում չապրելով՝ Տաթևիկը խոսում է «կենցաղային»՝ ոչ պաշտոնական, ոչ այնքան գրական հայերենով: Լեզվի վրա իսկապես պետք է աշխատել: Բայց մենք գիտենք մարդկանց, որոնք տասնամյակներով այստեղ են ապրում և շարունակում են խոսել օտար լեզուներով»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
852 դիտում
10:49 06-05-2020
Այժմ ավելի, քան երբևէ, անհրաժեշտ է բարյացակամ և նրբանկատ լինել իրար նկատմամբ․ «Առավոտ»
990 դիտում
23:15 09-12-2014
Միշտ զգացել եմ հայերի հանդեպ Ուրուգվայի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը. Ամանայն Հայոց Կաթողիկոս
Այս բաժնից
1456 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1240 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1327 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»