18064 դիտում
09:33 06-09-2018
Առաջին սմարթ այգին Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հիմնադրման 2800-ամյակի առթիվ Երևանը կունենա նոր այգի, որը Բադալյանների ընտանիքի նվերն է մայրաքաղաքին:
Հիմնովին վերափոխված մոտ 1 հեկտար տարածքում կլինեն բազմատեսակ ծառեր, թփեր, ճեմուղիներ, արհեստական լճակ՝ 400քմ, ամֆիթատրոն, շախմատ, խաղահրապարակներ, ավտոկայանատեղի և վերանորոգված կանգառ:
Այգին կլուսավորեն «խելացի» լամպերը, կգործի Wi-Fi, նստարանների մոտ և կանգառում կլինեն գաջեթների լիցքավորիչներ:
Միջոցառումների համար պատրաստված է մեծ բեմ, իսկ ամանորին՝ տոնական եղևնին կզարդարի այգու կենտրոնական հատվածը: Նոր կառուցված 9 մետրանոց հուշակոթողի վրա հայերենով և ուրարտերենով ներկայացված կլինի Էրեբունիի ստեղծման վերաբերյալ արձանագրությունը:
Այգին հարմարեցված է լինելու նաև սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար:
Այգու առանձնահատկությունն այն է, որ այստեղ չի լինելու որևէ կոմերցիոն կառույց՝ խանութ կամ սրճարան, այսինքն՝ բիզնես շահ չի հետապնդելու։
Ամբողջությամբ բարեկարգված այգու բացումը տեղի կունենա մայրաքաղաքի հոբելյանական տոնակատարությունների ժամանակ:
Բարեկարգման աշխատանքներն ավարտվել են, ներկայումս ընթանում է այգու կանաչապատման գործընթացը:
«Էրեբունի» այգու վերակառուցման աշխատանքները կատարվում են «Վահագն Բադալյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Հիմնադրամը ստեղծվել է Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանների կողմից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17369 դիտում
10:00 09-11-2018
Երևանում բացվեց առաջին սմարթ այգին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1200 դիտում
15:47 08-12-2014
Մոնղոլիայում կարտադրեն նանոտեխնոլոգիական «սմարթ-կտոր»
Այս բաժնից
391 դիտում
19:24 25-04-2024
Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի
433 դիտում
19:07 25-04-2024
Բագրատաշենի հատվածից Նոյեմբերյանի ոստիկանության բաժին բերման ենթարկված 12 քաղաքացիներն ազատ են արձակվել
589 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը