211652_close_icon
views-count7439 դիտում article-date 16:12 04-09-2018

Նիկոլ Փաշինյանը հերքում է ՀՀ նախագահի պաշտոնում Լևոն Տեր-Պետրոսյանին տեսնելու ցանկության մասին խոսակցությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աբսուրդ է որակում մամուլում շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե ինքը ՀՀ նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել Լևոն Տեր-Պետրոսյանին: «Եկեք աբսուրդ բաներից չխոսենք: Հայաստանի Հանրապետության նախագահն ընտրվել է այս տարվա մարտին և դեռ 7 տարի էլ պետք է պաշտոնավարի»,-ընդգծեց վարչապետը: Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, թե ՀՀ վարչապետը ՀՀ նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Նմանատիպ նյութեր